Թրամփը պարտավորեցրել է Սպիտակ տան աշխատակիցներին տեղեկությունների չհրապարակման մասին պայմանագրեր ստորագրել. WP
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր նախագահության սկզբում պարտավորեցրել է Սպիտակ տան բարձրաստիճան աշխատակիցներին ստորագրել չհրապարակման մասին պայմանագրեր՝ կարևոր տեղեկատվության արտահոսք թույլ չտալու համար, այդ թվում նաև՝ պաշտոնից այս կամ այն մարդու հեռացումից հետո: Այդ մասին գրում է The Washignton Post թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Աղբյուրներից մեկի տվյալներով՝ պայմանագրերը նման են այն պայմանագրերին, որոնք ստորագրվել են նախընտրական քարոզարշավի և իշխանության փոխանցման ժամանակ:
Պայմանագրի առանձնահատկությունը սովորական պարտավորություններից, որոնք ստանձնում են գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն ունեցող բոլոր աշխատակիցները, այն է, որ նրանց գործողությունները չեն սահմանափակվում աշխատակազմում այս կամ այն մարդու աշխատանքով և անգամ՝ Թրամփի նախագահական ժամկետներով:
Փաստաթղթի նախնական տարբերակում պայմանագրի պայմանները չկատարելու համար նախատեսվում էր 10 միլիոն դոլարի տուգանք, որն աշխատակիցը պետք է վճարեր պետական գանձարան: Լրատվամիջոցի աղբյուրը, սակայն, նշել է, որ ծանոթ չէ փաստաթղթի վերջնական տարբերակին:










