Սթիվեն Սփիլբերգը պատմել է՝ երբ կսկսի նկարահանել «Ինդիանա Ջոնսի» հինգերորդ մասը
Ամերիկացի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը պատմել է՝ երբ կսկսի նկարահանել «Ինդիանա Ջոնս» ֆիլմի հինգերորդ մասը: Այս մասին հայտնում է Vulture-ը:
Սփիլբերգի խոսքով՝ ֆիլմի նկարահանումները պետք է անցկացվեն հաջորդ տարի, և աշխատանքի առնվազն կեսը կիրականացվի Մեծ Բրիտանիայում:
Ռեժիսորը նաև նշել է, որ ինքը կվերադառնա Միացյալ Թագավորություն 2019 թվականի ապրիլին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ «Ինդիանա Ջոնս-5»-ի թողարկումը պլանավորված է 2020 թվականի հուլիսի 10-ին: Ֆիլմը դեռևս անվանում չունի:










