Մեկնարկել է ԱԺ նիստը. օրակարգում է Սահմանադրական դատարանի նախագահի նշանակման հարցը (ուղիղ)

10:01 • 20.03.18

Մեկնարկել է ՀՀ Ազգային Ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանը: Օրակարգում ընդգրկվել են երկու տասնյակից ավելի հարցեր, որոնցից է նաև Սահմանադրական դատարանի նախագահի նշանակման հարցը:

Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրել է
Հրայր Թովմասյանի թեկնածությունը։

Ավելի վաղ ԱԺ նախագահի ստորագրած արձանագրության համաձայն՝ մարտի 8-ից դադարեցվել են Գագիկ Հարությունյանի լիազորությունները Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում, և նա ընտրվել է նորաստեղծ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ։

Հիշեցնենք, որ մարտի 2-ին Ազգային Ժողովը կողմ էր քվեարկել Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում առաջադրված ՀՀԿ պատգամավոր Հրայր Թովմասյանի թեկնածությանը։

ԱԺ նախագծերի թվում են ««Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, և կից ներկայացված փաթեթը երկրորդ ընթերցման, «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի նախագիծը, ««Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը,  «Միջազգային պայմանագրերի մասին», «Բարձրագույն կրթության մասին» և այլ նախագծեր: