Ղազախստանում անվտանգության աշխատակիցը կրակել է սրճարանի այցելուների վրա՝ հաշիվը փակելուց հրաժարվելու համար
Ղազախստանի հարավում գտնվող Տարազ քաղաքում անվտանգության գործակալության աշխատակիցը հրազենային վնասվածքներ է հասցրել սրճարանի 2 այցելուի։ Պատճառը եղել է այն, որ այցելուները հրաժարվել են փակել հաշիվը, ինչի հետևանքով վեճ է առաջացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ոստիկանությունից հայտնել են, որ մարտի 16-ի երեկոյան հաղորդագրություն է ստացվել, որ սրճարաններից մեկում ծեծկռտուք է։ Դեպքի վայր ժամանած իրավապահները պարզել են, որ սրճարանի այցելուները հրաժարվել են փակել հաշիվը, ինչի հետևանքով անվտանգության աշխատակիցների ու այցելուների միջև ծեծկռտուք է սկսվել։ Այնուհետ անվտանգության աշխատակիցներից մեկը կրակել է այցելուների ոտքերին։
Միջադեպի հետևանքով հոսպիտալացվել է 4 մարդ։










