ԱՄՆ-ն և Հարավային Կորեան ապրիլի 1-ին կվերսկսեն համատեղ զորավարժությունները

09:51 • 20.03.18

ԱՄՆ-ն և Հարավային Կորեան ապրիլի 1-ին կվերսկսեն Փհենչհանում Օլիմպիական խաղերի ընթացքում դադարեցված զորավարժությունները: Այդ մասին ասված է Պենտագոնի հայտարարությունում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


ԿԺԴՀ-ին տեղեկացրել են այդ որոշման մասին թերակղզում ՄԱԿ-ի հրամանատարության միջոցով:


Բացի այդ, Պենտագոնը նշում է, որ զորավարժություններն «ունեն նույն մասշտաբը, ծավալը և երկարատևութոյւնը, ինչ նախորդ տարիներին»:


Նախատեսվում է, որ Foal Eagle զորավարժություններին կմասնակցի ԱՄՆ 11.500 զինծառայող և մինչև 290 հազար հարավկորեացի զինծառայող:


«Մեր համատեղ գործողություններն ուղղված են պաշտպանությանը, Հյուսիսային Կորեան չպետք է դիտարկի դրանք որպես սադրանք»,- հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Քրիստոֆեր Լոգանը: