Ռինգո Սթարն արժանացել է Բրիտանական կայսրության ասպետի կոչման

19:43 • 20.03.18

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը Բրիտանական կայսրության ասպետի կոչման է արժանացրել Beatles խմբի թմբկահար Ռինգո Սթարին: Այս մասին երաժիշտը գրել է Twitter-ում:

Ինչպես նշում է РИА Новости-ն, 77-ամյա երաժշտի և այլ ակնառու բրիտանացիների մեծարման արարողությունն անցկացվել է Բուքինգեմյան պալատում:

«Իրականում սա շատ մեծ նշանակություն ունի ինձ համար: Սա նշանակում է, որ մեր արած գործերը գնահատվում են: Ինձ իսկապես շատ հաճելի է», - ասել է Սթարը:

Լրագրողների հարցին՝ արդյոք ինքը ցանկանում է, որ իրեն սըր Ռինգո անվանեն, ինչպես նախատեսում է նոր կարգավիճակը, Սթարը պատասխանել է, որ դեռ չի կողմնորոշվել այս հարցում:

Ռինգո Սթարն արժանացել է Բրիտանական կայսրության ասպետի կոչման