Թուրքիայում մարդկանց առևտրով զբաղվելու մեղադրանքով ադրբեջանուհի է ձերբակալվել

17:31 • 20.03.18

Ուկրաինայի գլխավոր դատախազության դիմումի հիման վրա թուրքական Դենիզլի քաղաքում Ադրբեջանի քաղաքացուհի է ձերբակալվել, հայտնում է minval.az-ը:


1980 թվականին ծնված Ամինա Մամեդովան մեղադրվում է մարդկանց առևտրով զբաղվելու համար:


Կիևի Պեչերսկի շրջանային դատարանի որոշման համաձայն՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է  կալանքը:


Մամեդովան մեղադրվում է Ուկրաինայից Թուրքիա և արաբական երկրներ սեռական շահագործման նպատակով կանանց ուղարկելու համար: