Ամերիկացիների մեծ մասը կարծում է, որ երկիրը ղեկավարում են «մոխրագույն կարդինալները». հարցում

12:38 • 20.03.18

Ամերիկացիների երեք քառորդը (74%) կարծում է, որ ԱՄՆ-ում գոյություն ունի «կառավարական կամ զինվորական չինովնիկների չընտրված խումբ», որը ղեկավարում է երկիրը։ Այդ մասին, ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, վկայում են հարցման արդյունքները, որն անցկացրել է Monmouth University Polling Institute կենտրոնը։


Հետազոտության արդյունքների համաձայն՝ մեծամասնությունը կարծում է, որ նման խումբ գոյություն ունի, կամ «ամենայն հավանականությամբ գոյություն ունի» և գաղտնի կառավարում է երկրի ազգային քաղաքականությունը։


Հատկանշական է, որ ԱՄՆ քաղաքացիների կեսից ավելին (63%) հայտնել է, որ ծանոթ չէ «գաղտնի իշխանություն» (Deep State) տերմինին, որով նկատի են առնվում «մոխրագույն կարդինալների» նմանատիպ գաղտնի խմբերը։


Հարցումն անցկացվել է 2018 թվականի մարտի 2-5-ը։ Դրան մասնակցել է 803 մարդ։