Ամերիկյան NSYNC խումբն աստղի կարժանանա Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

13:08 • 21.03.18

Ամերիկյան NSYNC խումբը, որի կազմում ժամանակին ելույթ է ունեցել սիրված երգիչ Ջասթին Թիմբերլեյքը, աստղի կարժանանա Հոլիվուդի «Փառքի ծառուղում»՝ խմբի լուծարումից 16 տարի անց: Այս մասին հայտնում է Variety-ն:

«Հոլիվուդի առևտրային պալատը հպարտությամբ հայտարարում է, որ ապրիլի 30-ին NSYNC երաժշտական խումբը հոլիվուդյան «Փառքի ծառուղում» կարժանանա 2636 աստղին», - ասվում է պաշտոնական հայտարարությունում:

Աղբյուրը մանրամասնում է, որ NSYNC-ի աստղը տեղակայված կլինի այլ հայտնի խմբերի, այդ թվում՝ Backstreet Boys, Boyz II Men, New Kids On the Block և New Edition խմբերի աստղերի մոտ:

Նշվում է, որ միջոցառման ուղիղ հեռարձակմանը կարելի է հետևել «Փառքի ծառուղու» պաշտոնական կայքի միջոցով:

Ամերիկյան NSYNC խումբն աստղի կարժանանա Հոլիվուդի «Փառքի ծառուղում»