ԱՄԷ-ում դատարանը մերժել է 3 կանանց՝ իրենց որպես տղամարդ ճանաչելու հայցը
Արաբական Միացյալ Էմիրությունների դաշնային վերաքննիչ դատարանը մերժել է երեք կին քաղաքացիների հայցը, որով նրանք պահանջել են պաշտոնապես տղամարդ ճանաչել իրենց։ Այս մասին հայտնում է Khaleej Times-ը։
Աղբյուրը մանրամասնում է, որ մինչև 25 տարեկան կանայք պահանջել են փոխել իրենց սեռի մասին գրառումը։ Դատարանում նրանք եվրոպական հիվանդանոցներից մի քանի փաստաթուղթ և բժշկական հաշվետվություն են ներկայացրել սեռը փոխելու վիրահատությունների ենթարկվելու վերաբերյալ։
Կանանց փաստաբան Ալի Աբդուլա ալ-Մանսուրին հայտնել է, որ նրանք դիմել են վիրաբույժների օգնությանը՝ հաշվի առնելով «բնածին թերությունները և արտաքինի՝ գերակշռող տղամարդկային հատկությունները, տղամարդկային ձայնը և այլ հատկանիշներ, որոնք մանկուց տարբերում են նրանց կանանցից»։
Փաստաբանի խոսքով՝ բժիշկները խորհուրդ են տվել կանանց սեռափոխության վիրահատության ենթարկվել։
«Նրանք տղամարդ են զգում իրենց, ահա թե ինչու ցանկանում են ազատվել դրանից՝ ստանալով դատարանի պաշտոնական թույլտվությունը», - ասել է նա։
Նշվում է, որ ավելի վաղ Արաբական Միացյալ Էմիրությունների առաջին ատյանի դաշնային դատարանը մերժել է կանանց խնդրանքը։ Փաստաբանի խոսքով՝ իրենց մտադիր են կրկին բողոքարկել Վերաքննիչ դատարանի որոշումն ԱՄԷ-ի դաշնային գերագույն դատարանում։










