Մեծ Բրիտանիայում ուսուցիչը նախատել է բնական կարմրահեր աղջկան ու ստիպել նրան փոխել մազերի գույնը
Բեծ Բրիտանիայի Կիրսլի քաղաքի դպրոցներից մեկում ուսուցիչը ստիպել է բնական կարմրահեր աղջկան փոխել մազերի գույնը՝ հիմնավորելով, որ «կարմիր գույնն անբնական է»։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ մյուս երեխաների ծնողներն ասել են, որ 12-ամյա Պերիս Լեյնի մազերի գույնը դպրոցական կանոնների կոպիտ խախտում է և պահանջել, որպեսզի ուսուցիչը միջոցներ ձեռնարկի։
«Նա կանչեց ինձ միջանցքում, այնուհետև մոտեցավ ու ասաց, որ ես պետք է փոխեմ մազերիս գույնը, քանի որ կարմիրն իմ բնական գույնը չէ», - պատմել է աղջիկը։
Նշվում է, որ համադասարանցիները սկսել են ծաղրել Պերիսին, և նրա մայրը ստիպված է եղել շագանակագույն ներկ գնել նրա համար։ Դրանից հետո զայրացած մայրը բողոք է ներկայացրել Կրթական ստանդարտների հարցերով վարչություն, որը և խոստացել են լուծել խնդիրը։










