Լեհաստանը դեռ պատրաստ չէ մուտք գործել եվրոգոտի. երկրի վարչապետ
Լեհաստանը դեռ պատրաստ չէ մուտք գործել եվրոգոտի։ Այս մասին ասել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ։
«Առաջին հերթին պետք է լուծել տարատեսակ խնդիրներ, որոնք այդքան ակնհայտ են եվրոգոտու շրջանակում», - ասել է նա։
Մորավեցկին նաև նշել է, որ Լեհաստանի տնտեսության կառուցվածքը տարբերվում է «այն կառուցվածքից, որը գերակշռում է Արևմտյան Եվրոպայի երկրներում»:
«Մեր տնտեսությունը դեռ պատրաստ չէ։ Մենք դեռ չենք հասել այդ պահին», - հավելել է վարչապետը։










