Լոռու մարզում  54-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել

15:44 • 22.03.18

Լոռու մարզի Հաղպատ գյուղում տղամարդը սեփական տանը կից շինությունում ինքնասպանություն է գործել:

Դեպքի վերաբերյալ հարցին Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի, լրատվության և վերլուծության բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ այսօր՝ մարտի 22-ին ՝ ժամը 9:55-ին, ոստիկանությունը հաղորդում ստացել է Ալավերդիի բժշկական կենտրոնից:

«Հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Հաղպատ գյուղ,  որտեղ հայտնաբերվել է  քաղաքացի՝ կախված վիճակում: Մեկնած խումբը պարզել է, որ 1964-ին ծնված տղամարդն առավոտյան ժամը 8-ի սահմաններում ինքնասպանություն է գործել՝ իր տանը կից անասնագոմի առաստաղից պարանով կախվելու միջոցով»,- ասաց Էդգար Ջանոյանը:

Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: