Դուբլինի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել (լուսանկարներ, տեսանյութ)

12:26 • 22.03.18

Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի Բալիմուն թաղամասում գտնվող Metro Hotel հյուրանոցի վերևի հարկերում չորեքշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 20։00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է BBC News-ը։


Դեպքի վայրից լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել The Sun-ը։


Աղբյուրը մանրամասնում է, որ հյուրանոցը գտնվում է Դուբլինի օդանավակայանի մոտակայքում։ Հրդեհի բռնկման պահին այնտեղ եղել է մոտ 150 հյուր։ Ականատեսներից մեկի խոսքով՝ «հրդեհը կարող է տարածված լինել առնվազն հինգ հարկում»։ Նա նաև նշել է, որ հրդեհը բռնկվել է հյուրանոցի 13-րդ հարկում՝ իր սենյակի հարևան համարում։


Նշվում է, որ դեպքի վայր են ուղարկվել 8 հրշեջ մեքենա և բուժաշխատողներ։ Մահացածների և տուժածների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվել։

 

The shocking blaze took over several stores of a 15-storey tower at a Dublin hotel complex

The terrifying blaze was called in at around 8:20pm on Thursday

Fire crews battled for more than three hours to get control of the raging fire

Fire crews worked to tackle the blaze which had spread across the 15-storey tower’s upper floors

Windows exploded from the heat sending shards of glass and flaming debris crashing to the ground

Witnesses said guests and residents ran screaming from the building

Dublin Fire Brigade confirmed they had sent eight crews and command units to deal with the Ballymun blaze

Shocked witnesses watched on as the hotel went up in flames

 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։