Չեխիայում 6 մարդ է մահացել քիմիական ձեռնարկությունում որոտացած պայթյունի հետևանքով

16:00 • 22.03.18

Չեխիայի Կռալուպի նադ Վլտավոու քաղաքում գտնվող քիմիական ձեռնարկությունում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մահացել է վեց մարդ։ Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը՝ հղում անելով Չեխական ռադիոյին։


Աղբյուրը մանրամասնում է, որ դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարար ծառայությունների աշխատակիցները և անընդհատ ժամանում շտապօգնության մեքենաները։


Նշվում է, որ տուժածների հստակ թիվը դեռ անհայտ է։ Պայթյունի պատճառը նույնպես հայտնի չէ։