Պուտինը կարող է հոկեյ խաղալ Ռուսաստանի ազգային հավաքականի հետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է մայիսի 4-20-ը Դանիայում կայանալիք հոկեյի աշխարհի առաջնությունից հետո հոկեյ խաղալ Ռուսաստանի ազգային հավաքականի հետ:
Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին հայտարարել է կրկնակի օլիմպիական չեմպիոն Վյաչեսլավ Ֆետիսովը:
«Կարծում եմ, որ դա կարող է տեղի ունենալ գիշերային լիգայի շրջանակում»,-ասել է Ֆետիսովը՝ հավելելով, որ Պուտինի հետ խաղը տեղի կունենա, հավանաբար, առաջնության ավարտից հետո:
Հայտնի է, որ փետրվարի 28-ին Կրեմլում Օլիմպիական խաղերի մեդալակիրների պարգևատրման արարողությունից հետո հոկեյի ազգային հավաքականը Պուտինին հրավիրել էր խաղալու, իսկ նախագահն էլ չէր մերժել:











