Ռուսաստանը Թրամփի դեմ հնարավոր է՝ կոմպրոմատ ունի. ԿՀՎ նախկին ղեկավար
Ռուսաստանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ հնարավոր է՝ «ինչ-որ բան ունի»։ Այդ մասին հայտարարել է Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Ջոն Բրենանը, գրում է The Hill-ը։
Կոմպրոմատի առկայությունը, նրա խոսքով, բացատրում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ Դոնալդ Թրամփի բավական ջերմ վերաբերմունքը։
«Ես ասում եմ, որ հնարավոր է՝ ռուսներն ինչ-որ բան ունեն, և հենց դրա համար է Թրամփն անհանգիստ։ Նա ամենից լավ գիտի, քան մենք, թե ռուսներն ինչ-որ բան ունե՞ն իր դեմ, թե՞ ոչ»,- ասել է ԿՀՎ նախկին ղեկավարը։
Օրերս հաղորդվել էր, որ Դոնալդ Թրամփը, դեմ գնալով իր խորհրդականների խորհրդին, շնորհավորել է ՌԴ նախագահին մարտի 18-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։










