Հոնկոնգցի քանդակագործի աշխատանքներում կավը «կենդանանում» է՝ փոխանցելով մարդկային հոգու ապրումներն ու հույզերը (լուսանկարներ)
Մեր օրերում արվեստով զբաղվող մարդիկ հաճախ փորձում են հնարավորինս արտառոց աշխատանքներ ստեղծել՝ աչքի ընկնելու և գնահատված լինելու համար, և երբեմն նրանց երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
Այսպես, հոնկոնգցի քանդակագործ Ջոնսոն Ցանգն իր վարպետության և մարդկային զգացմունքները խորապես ճանաչելու շնորհիվ աշխատանքներ է ստեղծում, որոնք ասես կենդանի մարմնից են պատրաստված։
Նայելով այս քանդակներին՝ թվում է, թե դրանք կսկսեն շնչել ու խոսել․ վարպետի ձեռքում կավը «կենդանանում» է՝ փոխանցելով մարդկային հոգու ապրումներն ու հույզերը։
Ինչպես նշում է AdMe.ru-ն, քանդակագործի աշխատանքների շարքերից մեկը կոչվում է «Open Mind» («Բաց միտք»)․ այս քանդակների միջոցով վարպետը ցուցադրել է լայն մտահորիզոն, անկանխակալություն։
Ստորև ներկայացնում ենք Ցանգի աշխատանքները, որոնք ապշեցնում են անհավանական ճկունությամբ, մանրուքների հանդեպ ուշադրությամբ և վառ զգացողություններով.






















