Մարոկկոյի թագավորն ամուսնալուծվել է․ լրատվամիջոցներ
Մարոկկոյի թագավոր Մուհամեդ 6-րդ և նրա կինը` արքայադուստր Լալա Սալման ամուսնալուծվել են։ Այս մասին հայտնում է իսպանական Hola-ն՝ հղում անելով թագավորական պալատին մոտ գտնվող իր աղբյուրներին։
Աղբյուրի հաղորդմամբ՝ 54-ամյա թագավորը և 39-ամյա արքայադուստրն ամուսնացել են 2002 թվականի մարտի 21-ին․ նրանք երկու զավակ ունեն։
Նշվում է, որ թագավորն ու արքայադուստրը «հեռացել են իրարից՝ անցած տարվա ապրիլին Կուբա և Մայամի մեկնելուց հետո»։
Այդ պահից ի վեր Լալա Սալման երկար ժամանակ չի հայտնվել հասարակական միջոցառումների ժամանակ։
Վերջին պաշտոնական իրադարձությունը, որին ներկա է եղել արքայադուստրը, անցած տարվա հոկտեմբերին Մարաքեշում Իվ Սեն Լորանի թանգարանի հանդիսավոր բացումն էր։










