Գյումրիում 2 եղբայրներին դանակահարողները ևս եղբայրներ են, նրանք ձերբակալվել են
Գյումրիում 2 եղբայրներին դանակահարողների ինքնությունը պարզվել է։ Tert.am-ի տեղեկություններով դանակահարողները ևս եղբայրներ են։
Ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը Tert.am-ի հարցին, թե պարզվե՞լ են արդյոք դանակահարողների ինքնությունները, պատասխանեց. «Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ 1986 և1982թթ. ծնված քաղաքացիներին դանակով հարվածել և վնասվածքներ են պատճառել 1990թ.-ին ծնված Ն.Պ.-ն և Ա.Պ.-ն»։
Ջանոյանը հայտնեց, որ նշված երկու քաղաքացիները ձերբակալված են, կատարվում է քննություն։
Հիշեցնենք,որ ««Գյումրի» ԲԿ-ի մամուլի ծառայությունից Tert.am-ին հայտնել էին,որ մարտի 20-ին՝ ժամը 20:45-ին, հաղորդում է ստացվել, որ երկու քաղաքացի՝ ծնված 1986 և 1982թթ., կտրած-ծակած վերք ախտորոշմամբ տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Դանակահարված քաղաքացիները՝ Մանուկ Հ.-ն և Մանվել Հ.-ն, եղբայրներ են։










