Սարկոզիին մեղադրանք է առաջադրվել «դրսից» իր նախընտրական քարոզարշավի անօրինական ֆինանսավորման գործով
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին արտասահմանից իր նախընտրական քարոզարշավի անօրինական ֆինանսավորման գործով մեղադրանք է առաջադրվել, հայտնում է Le Monde-ը: Նրա նկատմամբ սահմանվել է դատական վերահսկողություն:
Բացի այդ, նա կասկածվում է պասիվ կոռուպցիայի ղեկավարման և «լիբիական պետական միջոցները թաքցնելու» համար:
Քաղաքական գործիչը հերքում է մեղադրանքները:
Երեքշաբթի հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի նախկին նախագահը ձերբակալվել է Փարիզի արվարձանում՝ 2007 թվականի իր նախագահական արշավի՝ լիբիական իշխանությունների կողմից ֆինանսավորվելու գործի հետաքննության շրջանակում:
2012 թվականի գարնանը ֆրանսիական Mediapart պարբերականը փաստաթղթեր է հրապարակել, որոնցից հետևում է, որ լիբիական ռեժիմը նախկին նախագահի մերձավոր մարդկանց է փոխանցել 50 միլիոն եվրո:
Սպանված լիբիացի առաջնորդ Մուամմար Քադաֆիի որդի Սաիֆ ալ-Իսլամ Քադաֆին հայտարարել է, որ պատրաստ է ապացույցներ տրամադրել, որ իր հայրը ֆինանսավորել է Սարկոզիի քարոզարշավը:










