Թաիլանդի իշխանությունները պատմել են կանանց՝ ինչպես պաշտպանվել ոտնձգություններից Նոր տարվա տոնակատարությունների ժամանակ

17:56 • 22.03.18

Թաիլանդի իշխանությունները պատմել են կանանց՝ ինչպես խուսափել սեռական ոտնձգություններից և բռնաբարություններից տեղական Նոր տարվա՝ Սոնգկրանի տոնակատարությունների ժամանակ։ Այս մասին հայտնում է Bangkok Post-ը։

Պաշտոնյաների խոսքով՝ աղջիկները չպետք է բաց հագուստներ կրեն, ինչպես նաև՝ խուսափեն սեքսուալ տեսք ունենալուց՝ տղամարդկանց չսադրելու համար։


Դրանից բացի, տեղական իշխանություններն այսպես կոչված «չոր տարածքներ» կստեղծեն, որոնցում կարգելվի ալկոհոլային խմիչքներ օգտագործել։ Նրանք համոզված են, որ տոնակատարությունների ժամանակ այս միջոցները կպաշտպանեն տեղացիներին և զբոսաշրջիկներին։


Սոնգկրանը թայական նոր տարին է, որը նշվում է ապրիլի 13-15-ը։ Այդ օրն ընդունված է ջուր ցանել իրար վրա, ինչը խորհրդանշում է անցած տարվա բացասական զգացողություններից ազատվելն ու մաքրվելը։