Համացանցում հրապարակվել է Uber ինքնակառավարվող ավտոմեքենայի մասնակցությամբ մահվան ելքով վթարի տեսանյութը (տեսանյութ)
Ամերիկյան Արիզոնա նահանգի Տեմպե քաղաքի ոստիկանությունը հրապարակել է հեծանվորդուհու մահվան պատճառ դարձած Uber ինքնակառավարվող ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի տեսանյութը:
«Տեմպեի ոստիկանության տրանսպորտային հանցագործությունների բաժինն ուսումնասիրում է մարտի 18-ին տեղի ունեցած միջադեպի մանրամասները: Մենք լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք հետաքննության մասին, երբ այն հասանելի դառնա»,- ասված է Twitter-ում տեսանյութն ուղեկցող հաղորդագրությունում:
Ինքնակառավորվող ավտոմեքենայի հետ բախվելու հետևանքով զոհվել է 49-ամյա Էլեյն Հերցբերգը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանությունը չի գտել այդ միջադեպում Uber-ի ավտոմեքենայի մեղքը: Քաղաքի ոստիկանապետի խոսքով՝ ո՛չ տեսախցիկները, ո՛չ սրահում նստած մարդը չեն նկատել հեծանիվը, մինչև դրա հետ բախվելը: Վարորդը հասկացել է, որ բախում է տեղի ունեցել՝ միայն լսելով դրա ձայնը:
Tempe Police Vehicular Crimes Unit is actively investigating
— Tempe Police (@TempePolice) March 21, 2018
the details of this incident that occurred on March 18th. We will provide updated information regarding the investigation once it is available. pic.twitter.com/2dVP72TziQ










