Վիտասը կրակ է բացել ագռավների վրա և տարվել ոստիկանական բաժանմունք
ՌԴ հայտնի երգիչ Վիտասը (Վիտալի Գրաչով) երեկ գիշերն օդ է կրակել Մոսկվայի մարզի Օդինցովոյի շրջանի Բարվիխա բնակավայրում գտնվող իր ամառանոցի մոտակայքում․ ոստիկանները բացատրություն են վերցրել նրանից։ Այս մասին РИА Новости-ին տեղեկացրել է շրջանի իրավապահ մարմիններում աղբյուրը։
Աղբյուրը չի մանրամասնել՝ արդյոք Վիտասը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ, ինչպես պնդում են մի շարք լրավամիջոցներ։
ՌԴ ՆԳ նախարարության Մոսկվայի մարզի գլխավոր վարչությունում հաստատել են, որ Օդինցովոյի շրջանում կրակոցներ են լսվել։
«Օդինցովոյի շրջանում կրակոցների փաստով ստուգում է իրականացվում 1979թ․ ծնված տղամարդու նկատմամբ»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նշվում է, որ ոստիկանությունում չեն հայտնել տղամարդու անունը, սակայն Վիտալի Գրաչովը նույնպես ծնվել է 1979 թվականին։
«Пятый канал» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ երգիչն այսօր բացահայտել է միջադեպի մանրամասները։ Վիտասը խոստովանել է, որ ինքը մարդկանց խմբի հետ կրակել է ագռավների ուղղությամբ։
Վիտասը նաև նշել է, որ ոստիկանության աշխատակիցները երկրորդ անգամ են եկել իր մոտ։
«Ասում են՝ պետք է բաժանմունք գնալ և ինչ-որ բան ստորագրել», - պատմել է նա։
Հեռուստաալիքի հաղորդմամբ, ոչ հաստատված տվյալների համաձայն, Գրաչովին կրկին տարել են ոստիկանական բաժանմունք։










