Թուրք երգչուհին ազատազրկվել է՝ իր երգում Էրդողանին հիշատակելու համար

17:17 • 23.03.18

Թուրք երգչուհի Զուհալ Օլջայն ազատազրկվել է՝ իր երգում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հիշատակելու համար։ Այս մասին հայտնում է Hurriyet-ը։


Նշվում է, որ Օլջայն ազատազրկվել է 10 ամսով, սակայն դատախազությունը 4 տարի ժամկետ էր պահանջել նրա համար։


Աղբյուրը մանրամասնում է, որ 2016 թվականին Օլջայը ելույթի ժամանակ փոխել է երգի տեքստը և երգել «Ռեջեփ Թայիփ Էրդողան, ամեն ինչ դատարկ է, ամեն ինչ սուտ։ Մի օր այս կյանքը կավարտվի, և դուք կասեք․ «Սա երազ էր»։ Նրան նաև մեղադրել են կատարման ընթացքում միջնամատ ցույց տալու համար։


Երգչուհին հերքել է մեղադրանքն ու պնդել, որ ինքը փոխել է բառերը բացառապես հանգերի համար, իսկ վիրավորական ժեստն ուղղված է եղել առաջին շարքում նստած հանդիսատեսներից մեկին, որը նկատողություն է արել իրեն։


Թուրքիայում նախագահի հասցեին հնչեցված անարգանքը կարող է պատժվել գումարային տուգանքով կամ մեկից մինչև չորս տարի ժամկետով ազատազրկմամբ։

Թուրք երգչուհին ազատազրկվել է՝ իր երգում Էրդողանին հիշատակելու համար