ԱՄՆ Սենատը հաստատել է 1.3 տրլն դոլարանոց բյուջեի նախագիծը

10:38 • 23.03.18

Միացյալ Նահանգների Սենատը ձայների 65 կողմ, 32 դեմ հարաբերակցությամբ հատատել է 1.3 տրլն դոլարանոց բյուջեի՝ 2.232 էջանոց նախագիծը, որով էլ կանխվել է ԱՄՆ կառավարության ֆինանսավորումը կրկին դադարեցնելու վտանգը:

Ինչպես նշում է The Guardian-ը, եթե օրինագիծը հավանության չարժանարար, ապա տեղի կունենար վերջին մի քանի ամսվա ընթացքում Միացյալ Նահանգների դաշնային կառավարության ֆինանսավորման դադարեցման 3-րդ դեպքը:

Այժմ հաստատված օրինագիծն ուղարկվելու է նախագահ Դոնալդ Թրամփին, որպեսզի նա ստորագրի և օրենքի ուժ տա փաստաթղթին:

Նախօրեին նախագիծը հաստատվել է Ներկայացուցիչների պալատի կողմից:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսի հանրապետական և դեմոկրատ անդամներին մի քանի ամիս տևած լուրջ տարաձայնություններից հետո հաջողվել է համաձայնության հասնել 2018 ֆինանսական տարվա բյուջեի նախագծի հարցում: