Մադուրոն հայտարարել է Վենեսուելայում արժույթի դենոմինացիայի մասին

13:11 • 23.03.18

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է վենեսուելական բոլիվար արժույթի դենոմինացիայի մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես որոշել եմ երեք զրո հանել ներկայիս փողերից, փոխել այժմ շրջանառության մեջ գտնվող թղթադրամները և սահմանել նորը՝ երկրի տնտեսական կայունությունը երաշխավորելու համար»,- հայտարարել է Մադուրոն հեռուստատեսության եթերում:

Մադուրոն ցուցադրել է նոր փողերի նմուշները, որոնք սահմանվում են հունիսի 4-ից:

Բարդ տնտեսական իրավիճակը Վենեսուելայում հանգեցրել է մեծագույն գնաճի: Այժմ դոլարի փոխարժեքը «սև շուկայում» գերազանցում է 231 հազար բոլիվարը։