Պեսկովն ասել է՝ ինչպիսին է եղել Պուտինի արձագանքն ընտրություններում գրանցած «ռեկորդային» արդյունքին

10:56 • 23.03.18

Վլադիմիր Պուտինի համար ՌԴ նախագահական ընտրություններում գրանցած ռեկորդային արդյունքն անսպասելի է եղել։ Այդ մասին, ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։


«Նա նույնպես չէր սպասում, նա ասաց, որ դա իր համար անսպասելի էր»,- ասել է Պեսկովը RT-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե սպասելի էին արդյոք նախագահական ընտրություններում գործող նախագահի գրանցած արդյունքները։


ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Պուտինի գրանցած արդյունքը «ռեկորդային» էր անվանել։


Ըստ նախնական տվյալների՝ մարտի 18-ին կայացած նախագահական ընտրություններում Պուտինը հավաքել է 76,68% ձայն։