ԱՄՆ պետդեպը «կանաչ լույս» է տվել Սաուդյան Արաբիային 1 միլիարդ դոլարի զենքի վաճառքին

10:22 • 23.03.18

Միացյալ Նահանգները հաստատել է Սաուդյան Արաբիայի հետ ավելի քան 1 միլիարդ դոլարի ռազմական ոլորտի պայմանագրերը, հայտնում է arabnews.com-ը:

ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է, որ «կանաչ լույս» է տվել հակատանկային հրթիռների համար 670 միլիոն դոլարի գործարքին, ուղղաթիռների համար 106 միլիոն դոլարի պայմանագրին և ցամաքային զինտեխնիկայի համար 300 միլիոն դոլարի պայմանագրին:

Ինչպես նշում է լրատվամիջոցը, գործարքներն ընթացքի մեջ են եղել այն ժամանակվանից ի վեր, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցած տարի Սաուդյան Արաբիա այցի ընթացքում համաձայնել է ավելի քան 100 միլիարդ դոլարի պայմանագրեր կնքել Էր Ռիադի հետ: