Լյուբով Ուսպենսկայային հեռացրել են ինքնաթիռից՝ վատ վարքի պատճառով

10:14 • 23.03.18

Ռուս հայտնի երգչուհի Լյուբով Ուսպենսկայան հեռացվել է Մոսկվա-Օմսկ չվերթին նախապատրաստվող օդանավից՝ սրահում ոչ պատշաճ վարք դրսևորելու ու խառնաշփոթ առաջացնելու պատճառով:

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, սկանդալի պատճառ է դարձել այն, որ բորտուղեկցորդուհին թույլ չի տվել երգչուհուն իր հետ օդանավի սրահ վերցնել շանը:

Նշվում է, որ թռիչքի ժամանակ կենդանիները պետք է գտնվեն իրենց համար նախատեսված հատուկ վայրերում: Սակայն Ուսպենսկայան, չցականալով ենթարկվել օրենքին, հրել է բորտուղեկցորդուհուն:

Ստեղծված իրավիճակում իրավապահ մարմինների աշխատակիցները ստիպված են եղել երգչուհուն դուրս բերել օդանավից:

Հայտնի է, որ ավելի ուշ Ուսպենսկայան Մոսկվայից մեկնել է այլ չվերթով:

Լյուբով Ուսպենսկայային հեռացրել են ինքնաթիռից՝ վատ վարքի պատճառով