«Ես երիտասարդ տարիքում ինքս ինձ խորհուրդ կտայի նախագահ չդառնալ»․ Թրամփ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կատակով ասել է, որ երիտասարդ տարիքում ինքն իրեն խորհուրդ կտար նախագահ չդառնալ։ Այս մասին նա ասել է «Ապագա սերնդի գագաթնաժողովի» շրջանակում՝ երիտասարդ ամերիկացիների հետ հանդիպման ժամանակ։
Ինչպես նշում է CNN հեռուստաալիքը, այսպես Թրամփը պատասխանել է հարցին՝ ինչ խորհուրդ կտար նա ինքն իրեն 25 տարեկանում։
Նշվում է, որ հանդիսատեսը ծիծաղել է Թրամփի պատասխանի վրա, այդ թվում՝ նրա դուստր և խորհրդական Իվանկա Թրամփը։
«Ես ավելի շատ ժողովրդականություն էի վայելում լրատվամիջոցներում նախքան նախագահ դառնալը», - հավելել է Թրամփը։










