Ավստրալիայում 150 կետ զանգվածաբար ափ է նետվել. 135-ը սատկել է (լուսանկարներ, տեսանյութ)
Ավստրալիայի արևմտյան հատվածում 150 կարճալողակ կետ զանգվածաբար ափ է նետվել, 135-ը սատկել է, հայտնում է The Guardian-ը:
Ներկայում իրականացվում են փրկարարական աշխատանքներ մնացած 15 կետին օվկիանոս վերադարձնելու համար:
Բնապահպան ակտիվիստներն ու անասնաբույժները ջանք չեն խնայում կաթնասուններին ողջ պահելու համար՝ փորձելով հասկանալ՝ երբ է նրանց նորից հետ ուղարկելու ճիշտ ժամանակը:
Հայտնի է, որ մարդկանց կոչ է արվել փրկարարական գործողության իրականացման ընթացքում խուսափել լողափ գնալուց, քանի որ սատկած կամ վիրավոր կենդանիների առկայությունն առափնյա ջրային գոտի է բերել գիշատիչ շնաձկներին: Ականատեսներն առափնյա հատվածում արդեն նկատել են 3 մետրանոց շնաձկան:
Աղբյուրը հավելում է, որ կարճալողակ կետերը բնակվում են արևադարձային և մերձարևադարձային ջրերում: Դրանք լողում են առնվազն 100 ցեղակցից բաղկացած վտառներով:












