Բրիտանիայում մահացել է բազմաժանր գրող Ֆիլիպ Քերը

22:06 • 24.03.18

Մեծ Բրիտանիայում մահացել է գրող Ֆիլիպ Քերը, որը Եվրոպայում և Ամերիկայում հայտնի է որպես դետեկտիվ վեպերի հեղինակ: Ֆ. Բ. Քեր գրական անվան տակ բրիտանացին նաև մանկական գրքերի շարք է թողարկել:

Ինչպես նշում է Корреспондент-ը, շոտլանդացի գրողի մահվան մասին մարտի 23-ին թվիթերյան իր էջում հայտնել է նրա կինը՝ Ջեյն Թինը: Գրողը կյանքից հեռացել է 62 տարեկանում:

Ֆիլիպ Քերը գրական կարիերա է սկսել 1989-ին: Նրա ստեղծագործությունների շարքը համալրվել է նաև պատմական-արկածային ժանրի վեպերով:

 

 

Բրիտանիայում մահացել է բազմաժանր գրող Ֆիլիպ Քերը