Apple-ի գլխավոր տնօրենը կոչ է արել Չինաստանի հետ առևտրային բանակցությունները վարել «հանգիստ գլխով»

16:35 • 24.03.18

Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը հայտարարել է, որ Չինաստանի հետ առևտրային բանակցությունները հարկավոր է «հանգիստ գլխով» անցկացնել իրավիճակի սրացումից խուսափելու համար:

Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, Կուկը լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Չինաստանում ամեն տարի անցկացվող տնտեսական ֆորումի ժամանակ՝ ուղղված երկրի զարգացմանը։ 

ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունները սրվել են Միացյալ Նահանգների կողմից պողպատի և ալյումինի ներկրման համար մաքսատուրքերի սահմանման պատճառով:

ԱՄՆ-ն ուրբաթ մաքսատուրքեր է սահմանել պողպատի և ալյումինի ներկրման համար: Ցանկից բացառվել են մի շարք երկրներ, որոնց վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացվի մինչև մայիսի 1-ը։ Պողպատի համար մաքսատուրքերը կսահմանվեն 25 տոկոսի չափով, իսկ ալյումինի համար՝ 10 տոկոսի չափով: