Կատալոնիայի խորհրդարանը դադարեցրել է ինքնավարության ղեկավարի ընտրությունները

19:49 • 24.03.18

Կատալոնիայի խորհհրդարանը մարտի 24-ին դադարեցրել է ինքնավարության ղեկավարի ընտրությունները՝ պայմանավորված Կատալոնիայի ղեկավարի պաշտոնի հերթական թեկնածուի՝ ինքնավարության անկախացման կողմնակից Ժորդի Տուրուլի ձերբակալությամբ:

Ինչպես նշում է DW.com-ը, քվեարկության չեղարկման մասին հայտարարել է խորհրդարանի խոսնակ Ռոժե Տորենտը: Սահմանադրական դատարանի որոշման համաձայն՝ ընտրությունները չեն կարող անցկացվել, քանի որ թեկնածուն պետք է անձամբ ներկա գտնվի խորհրդարանում:

Ժորդի Տուլուլը կալանքի տակ կմնա մինչև դատավարությունը, որը կանցկացվի հոկտեմբերին: Քաղաքական գործչին մեղադրում են ապստամբության կազմակերպման մեջ: Նրա հետ միասին ևս 4 պետական գործիչ է կալանավորվել: «Ես չեմ հանգստանա, մինչև կալանավորվածներին ազատության մեջ չտեսնեմ», - հայտարարել է խորհրդարնի խոսնակը:

Ուրբաթ թեկնածուների ձերբակալությունները բազմահազարանոց ցույցերի պատճառ էին դարձել Կատալոնիայում: Ոստիկանության հետ բախումների հետևանքով Բարսելոնայում 35 մարդ է տուժել: