Ականատեսները նկարահանել են կայանած ավտոմեքենաների վրա ձնահյուսքի թափվելու պահը (տեսանյութ)

16:59 • 24.03.18

Ականատեսները նկարահանել են Ռուսաստանի Դաշնության Էլբրուսի շրջանում ավտոկայանատեղիի վրա ձնահյուսքի թափվելու պահը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ձնահյուսքի տակ է մնացել մոտ 15 ավտոմեքենա:

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան:

Նախնական տեղեկություններով՝ զոհեր և վիրավորներ չկան, կորածների մասին հաղորդումներ նույնպես չեն ստացվել:

Դեպքի վայրում աշխատում են փրկարարներ: