Կրասնոդարում 40 մարդ է տարհանվել մանկական հիվանդանոցում բռնկված հրդեհի պատճառով

23:24 • 24.03.18

ՌԴ Կրասնոդարի շրջանային մանկական հիվանդանոցում 40 երեխայի և աշխատակցի են տարհանել շենքում հրդեհի բռնկման պատճառով: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրամասի արտակարգ ծառայությունների աղբյուրին:

«Հրդեհի օջախը գտնվել է մանկական հիվանդանոցի աստիճանահարթակներից մեկում», - ասել է գործակալության զրուցակիցը:

Վերջինիս խոսքով՝ շենքից 40 մարդ է տարհանվել: Ներկա պահին հրդեհը հաջողվել է չեզոքացնել: Հրդեհի բռնկման պատճառները պարզվում են: