Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային 620 միլիոն դոլար հատկացնելու համար
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Facebook-ի իր էջում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին 2018 թվականի բյուջեի նախագծի աջակցության համար, որով նախատեսվում է Ուկրաինային 620 միլիոն դոլարի հատկացում՝ որպես ֆինանսական օգնություն, հայտնում է gazeta.ru-ն:
«Շնորհակալ եմ նախագահ Դոնալդ Թրամփին և ԱՄՆ կոնգրեսին բյուջետային օրենքի աջակցության համար, որը նախատեսում է 2018 թվականին Ուկրաինայի աջակցության համար ծախսերի ավելացում: Դա հզոր և ճիշտ ժամանակին արված ազդանշան է, որը հերթական անգամ ցույց տվեց ժողովրդավարական վերափոխումների ճանապարհով Ուկրաինայի զարգացմանն անփոփոխ երկկուսակցական աջակցությունը»,- գրել է Պորոշենկոն:
Նա հավելել է, որ այդ որոշումն «իրական պրակտիկ օգնություն է Ուկրաինայի պաշտպանական պոտենցիալի ամրապնդման համար»:










