ՌԴ ՊՆ-ն հրապարակել է սիրիական Հարաստայից գրոհայինների դուրս գալու տեսանյութը (տեսանյութ)

16:18 • 24.03.18

ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Արևելյան Ղուտայում Հարաստա բնակավայրից գրոհայինների և նրանց ընտանիքների անդամների դուրս գալու տեսանյութը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

5 րոպե 43 վայրկյան տևողությամբ տեսանյութում երևում են բնակավայրից Սիրիական արաբական Կարմիր կիսալուսնի խորհրդանիշով ավտոմեքենաների ուղեկցությամբ դուրս եկող ավտոբուսները:

Ավելի վաղ ռուսական ռազմական գերատեսչությունը հայտնել էր, որ սիրիական Հարաստայից Իդլիբ շրջան է դուրս բերվել մոտ հինգ հազար գրոհային՝ նրանց ընտանիքի անդամների հետ:

ՌԴ ՊՆ-ում հայտնել են նաև Արբիլ բնակավայրում Արևելյան Ղուտայից գրոհայինների դուրսբերման համար ևս մեկ անցակետի բացման մասին: