Պոմպեյում ամերիկացի զբոսաշրջիկը խճանկար է վնասել լուսանկարելու ժամանակ
Իտալական Պոմպեյ քաղաքում ամերիկացի զբոսաշրջիկը խճանկար է վնասել՝ փորձելով հաջողված լուսանկար անել: Այս մասին հայտնում է The Local-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ զբոսաշրջիկին հարցաքննել են անվտանգության ծառայության ու ոստիկանության աշխատակիցները:
Հարցաքննությունից հետո զբոսաշրջիկն ազատ է արձակվել, իսկ այցելուներին կոչ է արվել խնամքով վերաբերվել պատմական ավերակներին:
Նշվում է, որ մասնագետ-վերականգնողները կվերականգնեն խճանկարը:










