Թրամփն արգելել է տրանսգենդերներին ծառայել ԱՄՆ բանակում
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հուշագիր, համաձայն որի՝ տրանսգենդերներին արգելվում է ծառայել Միացյալ Նահանգների բանակում:
Ինչպես հայտնում է rt.com-ը, նախագահը նման որոշում է կայացրել՝ համապատասխան խորհուրդներ ստանալով Պաշտպանության նախարարից ու ռազմական փորձագետներից:
Հուշագրի տեքստում ասվում է, որ բանակում չի թույլատրվում ծառայել նրանց, որոնց մոտ ախտորոշվել է «գենդերային դիսֆորիա», քանի որ դա ռիսկային է զինված ուժերի համար:
Միևնույն ժամանակ նշվում է, որ որոշակի հանգամանքների դեպքում ծառայել ցանկացող տրանսգենդերների համար կարող են բացառություններ արվել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախկին նախագահ Բարաք Օբաման չեղարկել էր ԱՄՆ բանակում տրանսգենդերների ծառայության արգելքը: Սակայն չեղարկման իրագործումը հետաձգվել էր մինչ 2017թ. հուլիսի 1-ը: Արդյունքում նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 6 ամսով հետաձգել էր չեղարկման իրագործումը:










