360.000 դոլար. The Beatles-ի՝ նախկինում անհայտ լուսանկարները վաճառվել են աճուրդում (ֆոտոշարք)
20-րդ դարի ամենահայտնի երաժշտական քառյակի՝ բրիտանական The Beatles խմբի՝ նախկինում չհրապարակված լուսանկարները հանվել են աճուրդի ու վաճառվել 360.000 դոլարով, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ աճուրդը տեղի է ունեցել անգլիական Մերսիսայդ քաղաքում:
Պարբերականը մանրամասնում է, որ 350 լուսանկարի հեղինակը Մայք Միթչելն է, որը կադրերը ֆիքսելու ժամանակ ընդամենը 18 տարեկան էր:
Լուսանկարներն արվել են 1964թ.՝ Վաշինգտոնում և Բալթիմորում խմբի ունեցած համերգների ժամանակ:
Հայտնի է, որ Միթչելն արել է հարյուրավոր լուսանկարներ, որոնք տասնամյակներ շարունակ պահվել են նրա տանը:














