Սաուդյան Արաբիան 70 տարվա մեջ առաջին անգամ բացել է իր օդային տարածքն Իսրայել թռչող ինքնաթիռի համար

13:34 • 25.03.18

Սաուդյան Արաբիան 70 տարվա մեջ առաջին անգամ բացել է իր օդային տարածքը դեպի Իսրայել թռչող կոմերցիոն  օդանավի համար, գրում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ ինքնաթիռն իրականացնում էր Նյու Դելի-Թել Ավիվ չվերթը:

Աղբյուրը նկատում է, որ Սուադյան Արաբիայի և հրեական պետության միջև հարաբերությունների կարգավորման ֆոնին Air India ավիաընկերության ինքնաթիռին թույլ է տրվել դեպի Թել Ավիվ թռչելու ճանապարհին 3 ժամ անցնել Սաուդյան Արաբիայի օդային տարածքով:

Իսրայելի տուրիզմի նախարար Յարիվ Լևինը նկատել է, որ սա պատմական իրադարձություն է  երկու պետությունների համար, ինչպես նաև  երկկողմ քրտնաջան աշխատանքի արդյունք է:

Հայտնի է, որ Սաուդյան Արաբիան Իսրայելը որպես պետություն չի ճանաչում, ու դեռևս պարզ չէ, թե արդյոք մոտ ապագայում Իսրայելից մեկնող ինքնաթիռներին թույլ կտրվի հատել Սաուդյան Արաբիայի օդային սահմանը: