Անտոնիո Բանդերասն անճանաչելի է եղել Ծաղկազարդի տոնակատարության ժամանակ (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասան Անտոնիո Բանդերասը վերադարձել է հայրենի Իսպանիա, որտեղ մասնակցել է Ծաղկազարդին նվիրված եկեղեցական տոնակատարությանը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, տոնակատարության ժամանակ 57-ամյա աստղը միացել է մյուս քրիստոնյա հավատացյալներին՝ ներկայանալով սափրած գլխով ու հատուկ հագուստներով, որոնցով գրեթե անճանաչելի է եղել:
Հետաքրքրական է, որ Բանդերասն ամեն տարի Ծաղկազարդին մասնակցելու նպատակով մեկնում է հայրենի Մալագա քաղաք:
Այս տարի ուղևորության ընթացքում նրան ուղեկցել են ընկերուհին՝ Նիկոլ Քիմփելը, և դուստրը:
Հավելենք, որ Ծաղկազարդը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի`Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը:



















