Փհենյան սթա՞յլ. Հրվ. Կորեան ցանկանում է փոփ աստղ Psy-ին Հս. Կորեա ուղարկել

11:45 • 26.03.18

Հարավային Կորեայի իշխանությունները ջանքեր են գործադրում, որպեսզի հանրահայտ Gangnam Style հիթի կատարող Psy-ն հաջորդ շաբաթ ելույթ ունենա Հյուսիսային Կորեայում:

Ինչպես նշում է The Guardian, եկող շաբաթ 9 հարավկորեացի փոփ կատարողից բաղկացած թիմը պատրաստվում է պատմական համերգ տալ Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փհենյանում:

Պարբերականը նկատում է, որ նշանակալի մշակութային իրադարձությունն անցկացվելու է Հարավի և Հյուսիսի միջև հարաբերությունների կարգավորման փորձերի ֆոնին:

Հայտնի է, որ հարավկորեական իշխանությունները Psy-ի հարցով դիմել են Փհենյանին, սակայն այնտեղից հայտնել են, որ տվյալ կատարողի սադրիչ վարքը դուր չի գա Հյուսիսային Կորեայի պահպանողական հայացքների տեր հանդիսատեսին:

 

Փհենյան սթա՞յլ. Հրվ. Կորեան ցանկանում է փոփ աստղ Psy-ին Հս. Կորեա ուղարկել