Անգլիայում պղծել են Դևիդ Բոուիի հուշարձանը՝ բացումից 48 ժամ անց (լուսանկարներ)
Վանդալները պղծել են բրիտանացի երաժիշտ Դևիդ Բոուիին նվիրված առաջին հուշարձանը՝ բացումից 48 ժամ անց: Այս մասին հայտնում է BBC News-ը:
Հայտնի է, որ բրոնզե արձանը տեղադրվել է Էյլսբերի քաղաքում, որտեղ 1970-ական թվականներին Բոուին ներկայացել է Զիգգի Ստարդաստի կերպարով:
Աղբյուրը մանրամասնում է, որ անհայտ անձինք ներկով մասնակիորեն վնասել են քանդակը, ինչպես նաև՝ գրառումներ թողել դրա հետևի պատին և գետնին:
«Սկզբում կերակրեք անօթևաններին», - գրել են վանդալները հուշարձանի մոտ:
Նշվում է, որ հուշարձանի մոտ շուրջօրյա աշխատող վեբ-տեսախցիկ է տեղադրված, որի միջոցով էլ պլանավորվում է գտնվել վանդալներին:
Հիշեցնենք, որ Դևիդ Բոուին մահացել է 2016 թվականի հունվարի 10-ին՝ 18 ամիս շարունակ քաղցկեղի դեմ պայքարելուց հետո:
















