Կյանքի մասին դառը ճշմարտությունը՝ լեհ նկարչի աշխատանքներում (լուսանկարներ)
Լեհ նկարիչ Պավել Կուչինսկին մեր ժամանակների ամենավառ երգիծաբաններից է: Նա իր աշխատանքներում արծարծում է պատերազմի, աղքատության, դաժանության և մի շարք այլ թեմաներ՝ անդրադառնալով ժամանակակից հասարակության արատներին:
Նկարչի խոսքով՝ երգիծանքի միջոցով ինքը ձգտում է բացել մարդկանց աչքերը և արդիական խնդիրներ բացահայտել:
«Ես ուղղակի փորձում եմ արտահայտվել բոլորին հասկանալի խորհրդանիշների միջոցով», - ասել է նկարիչը:
AdMe.ru-ն հրապարակել է Կուչինսկու ամենախոսուն աշխատանքները, որոնք կստիպեն այլ տեսանկյունից նայել աշխարհին և իրականությանը.






























