Լավագույն հայ նկարիչներից մի քանիսի կտավները կցուցադրվեն ամերիկյան Պրովիդենսի Gallery Z պատկերասրահում

08:41 • 27.03.18

ԱՄՆ-ի Պրովիդենս քաղաքում գտնվող Gallery Z պատկերասրահում կբացվի նոր ցուցահանդես, որի շրջանակում կներկայացվեն ամբողջ աշխարհում ճանաչում վայելող լավագույն հայ նկարիչների կտավները:

Ինչպես հայտնում է golocalprov.com կայքը, ցուցահանդեսը բացվելու է ապրիլի 4-ին ու տևելու է մինչև մայիսի 6-ը:

Պատկերասրահի տարածած հայտարարությունում նշվում է, որ Հայաստանում ժամանակի ընթացքում ձևավորվել է բարձր գեղանկարչության ու համաշխարհային ճանաչում ունեցող նկարիչների սերունդ տալու ավանդույթը:

Հայտնի է, որ Gallery Z-ում ցուցադրվելու են Սիմոն Սամսոնյանի, Գևորգ Մուրադի, Աղասիի, Ռաֆայել Աթոյանի, Լառա Բիի, Էմմա Գրեգորյանի, Ալեքսանդր Գրիգորյանի աշխատանքները:

 

Լավագույն հայ նկարիչներից մի քանիսի կտավները կցուցադրվեն ամերիկյան Պրովիդենսի Gallery Z պատկերասրահում