Քանյե Ուեսթը խոստացել է, որ նոր ալբոմը «թերապևտիկ» կլինի

17:40 • 02.05.18

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի նոր ալբոմի երաժշտությունը «թերապևտիկ» կլինի: Այս մասին հայտնել է երաժիշտը, տեղեկացնում է The Independent-ը:

«Ես ուզում եմ ստեղծել այնպիսի երաժշտություն, որը թերապևտիկ կլինի: Կարծում եմ՝ սա վերաբերում է Real Friends-ին»,-ասել է նա՝ իր նոր ալբոմի մասին:

Նշվում է, որ Real Friends-ը ռեփերի նոր ալբոմի երգերից մեկն է:

Աղբյուրը մանրամասնում է, որ LOVE EVERYONE ալբոմը լույս կտեսնի հունիսի երկուսին: Այն բաղկացած կլինի յոթ երգից, և Քանյե Ուեսթն ինքը կհանդիսանա դրա պրոդյուսերը:

Նշվում է, որ LOVE EVERYONE  ալբոմում տեղ գտած երգերը սիրո թեմաների շուրջ են. երաժիշտը պնդում է, որ բոլորն արժանի են սիրո:

 

 

Քանյե Ուեսթը խոստացել է, որ նոր ալբոմը «թերապևտիկ» կլինի