Մեծ Բրիտանիայում աղբամանում հայտնաբերվել են սրբի մասունքներ

13:32 • 02.05.18

Մեծ Բրիտանիայում աղբ տեղահանող ընկերությունն աղբի մեջ հայտնաբերել է ենթադրաբար Կղեմես  Առաջին Հռոմի պապի մասունքները, հայտնում է The Times-ը:

Կղեմես Առաջինը մահացել է մոտավորապես 99 թվականին. նա եղել է Հռոմի երկրորդ կամ երրորդ եպիսկոպոսը՝ Պետրոս առաքյալից հետո:

Աղբյուրը մանրամասնում է, որ այժմ ընկերությունը փորձում է պարզել՝ ով է նետել մասունքները, մասնավորապես՝ փորագրությամբ փոքր շիշը, որում մարդկային ոսկրի կտոր է գտնվում:

Նշվում է, որ այժմ հետաքննություն է անցկացվում, սակայն դեռևս պարզ չէ՝ արդյոք գտածոն արժեք ունի:

Օքսֆորդի համալսարանի պատմաբաններից մեկի խոսքով՝ նման մասունքները լայն տարածված էին 16-րդ դարում, երբ մեծ քանակով մարդկային մնացորդներ էին հայտնաբերվում: Նա պարզաբանել է, որ մարդիկ հավաքում էին այդ ոսկորների հատվածներն ու ներկայացնում դրանք որպես սրբերի մնացորդներ:

Մեծ Բրիտանիայում աղբամանում հայտնաբերվել են սրբի մասունքներ